Պոլինա Գագարինան առաջին անգամ հայտնվել է բրիտանական հիթ-շքերթում

13:11   1 հունիսի, 2015

Պոլինա Գագարինայի  «A Million Voices» ստեղծագործությունը հայտնվել է  բրիտանական հիթ-շքերթի լավագույն 100-յակում։ «Եվրատեսիլ 2015թ»-ի երկրորդ տեղը գրաված երգչուհու այս երգը 97-րդ է վարկանիշային աղյուսակում։

Նշենք, որ «Եվրատեսիլ 2015թ» մրցույթի հաղթող Մոնս Զերմերլյովի «Heroes» երգը հիթ-շքերթում զբաղեցնում է 11-րդ տեղը։

Այս շաբաթ առաջատարը Ջեյսոն Դերուլոյի «Want to Want Me» ստեղծագործությունն է։

Ներկայացնում ենք բրիտանական հիթ-շքերթն այս շաբաթ՝

1. Ջեյսոն Դերուլո– Want to Want Me;

2. OMI – Cheerleader;

3. Skrillex & Diplo, Ջասթին Բիբեր – Where Are U Now;

4. Wiz Khalifa, Charlie Puth – See You Again;

5.Թեյլոր Սվիֆթ – Bad Blood;

6. LunchMoney Lewis – Bills;

7. Major Lazer, MO & DJ Snake – Lean On;

8. Galantis – Runaway (U & I);

9. Մարտին Գարիքս, Աշեր– Don’t Look Down;

10.Դեւիդ Գետա, Afrojack, Նիքի Մինաժ – Hey Mama.

 

Աղբյուրը՝ Apelzin

 



© NEWS.am STYLE