Քիմ Քարդաշյանի խորթ հոր առաջին ֆոտոշարքը սեռափոխությունից հետո

10:02   2 հունիսի, 2015

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Քիմ Քարդաշյանի խորթ հայրը՝ Բրյուս Ջեները, սեռափոխությունից հետո զարդարելու է Vanity Fair –ի շապիկը։ Համացանցում հայտվել է Vanity Fair-ի նոր համարը, որի շապիկին օլիմպիական չեմպիոնն է, բայց այս անգամ մեկ այլ անվամբ՝ Քեյթլի Ջեներ։

65-ամյա Ջեներին լուսանկարել է Էնն Լեյբովիցը։

Բացի ֆոտոշարքից Քեյթլինը նաեւ հարցազրույց է տվել ու ասել.

«Եթե ես դա չանեի, ապա հաստատ կզղջայի։ Ես ուրախ եմ, որ ինձ հաջողվեց փոխել կյանքս»։

Համացանցում լուսանկարի տարածվելուց հետո շատ աստղեր, այդ թվում՝Էմմի Ռոսումը, Մարիա Շրայվերը, Միա Ֆերոուն, Քերի Վաշինգթոնը, Ջիջի Հադիդը եւ իհարկե, Քարդաշյան-Ջեներ ընտանիքի բոլոր անդամները, սատարել ու իրենց հիացմունքն են արտահայտել այս առթիվ։

«Քեյթլին Ջեները՝ Vanity Fair-ի համար։ Լուսանկարիչ՝ Էնն Լեյբովից։ Ի՜նչ գեղեցիկ է։ Երջանիկ ու հպարտ եղիր եւ վայելիր կյանքդ»,- գրել է Քիմ Քարդաշյանը։

 

 

Աղբյուրը՝ Daily mail



© NEWS.am STYLE