11:03 2 հունիսի, 2015Րոպեներ առաջ Նյու Յորքում կայացավ CFDA Awards-2015 մրցանակաբաշխությունը։ Փաստորեն, արդեն հայտնի են տարվա լավագույն դիզայներների անունները։
Մրցանակաբաշխության կարմիր գորգով անցնելիս փայլել են Քիմ Քարդաշյանը, Քանիե Ուեսթը, Ֆարել Ուիլյամսը եւ ուրիշներ։

Քիմը, որը երեկ հայտարարել էր իր երկրորդ հղիության մասին, ներկայացել է Proenza Schouler բրենդի հագուստով։





Այժմ Ֆարել Ուիլյամսը պաշտոնապես կրում է «Նորաձեւության կուռք» տիտղոսը։ Նա այս կոչմանն արժանացել է իր ոճային կերպարների եւ իհարկե, Chanel ապրանքանիշի համար նկարահանված ֆոտոշարքերի շնորհիվ։ Հայտնի երգչի մրցանակը հանձնել է Քանիե Ուեսթը։

«Կարծում էի՝ երազ էր։ Ես այժմ միայն երախտագիտության զգացում եմ ապրում։ Դժվար է այլ մեկնաբանություն տալ»,- ասել է Ուիլյամսը։
Օլսեն Էշլի եւ Մերի-Քեյթ քույրերը ճանաչվել են կանացի հագուստի լավագույն դիզայներ մրցանակին։

Տղամարդկանց հագուստի լավագույն դիզայներ անվանակարգում հաղթել է Թոմ Ֆորդը։


34-ամյա հայուհին բեմ է բարձրացել ու մրցանակը շնորհել Instagram-ի հիմնադիր Քեւին Սիսթրոմին՝ մեդիա դաշտում նորաձեւությունը լավագույնս ներկայացնելու համար։

Վիկտորիա Բեքհեմ

Կառլի Կլոս

Ջիջի Հադիդ
Valentino նորաձեւության տան տնօրեններ Մարիա Գրացիա Կյուրին եւ Պիերպաոլո Պիչոլեն արժանացել են «Միջազգային դիզայներներ» մրցանակին։

Լիլի Օլդրիջ

Քրիսի Թեյգեն

Ամանդա Սեյֆրիդ

Քելի Օսբորն

Նատաշա Փոլի
Աղբյուրը՝ Daily Mail, Buro247
Լուսանկարները՝ Getty, Splash