Psy-ն պիստակներ բացելու ձեւ կցուցադրի

14:36   12 հունվարի, 2013

Իր Gangnam Style հիթով հայտնի հարավկորեացի ռեպեր Psy-ն նկարահանվել է Wonderful Pistachios պիստակների գովազդում։ Հոլովակում երգիչը կատարում է իր հանրահայտ երգը, սակայն փոխված բառերով, որոնք, հավանաբար պատմում են ընկույզի մասին։

Ըստ Lenta.ru-ի, Psy-ին նաեւ հանրությանը պետք է ցուցադրի պիստակներ բացելու նոր միջոց։ Տեսանյութն առայժմ հասանելի չէ Ինտերնետում։ Պետք է նշել, որ Wonderful Pistachios – ի գովազդն առաջինն է, որտեղ ռեպերը կներկայանա ամերիկացիներին։ Իսկ բրենդի համար գովազդային տեսանյութն առաջինը կլինի, որը պատրաստվել է հատուկ Super Bowl ամերիկյան ֆուտբոլի սուպերգավաթի համար։ Wonderful Pistachios –ի գովազդային պատմության մեջ նկարահանվել են Սնուփ Դոգը, գաճաճ Ջեյսոն Ակունյան եւ էլի ուրիշները։



© NEWS.am STYLE