Քիմ Քարդաշյանի զգեստը այրվել է CFDA Awards-2015-ի ժամանակ

18:29   2 հունիսի, 2015

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ երեկոյան Նյու Յորքում կայացել է CFDA Awards-2015 մրցանակաբաշխությունը, որին ներկա են եղել նաեւ Քիմ Քարդաշյանը, Քանիե Ուեսթը եւՖարել Ուիլյամսը։ Պարզվում է, որ 34-ամյա հայուհու հետ տհաճ միջադեպ է տեղի է ունեցել, ինչի մասին հայտնի հեռուստաաստղը գրել է Instagram-ում.

«Շնորհակալ եմ Ֆարել Ուիլյամսին եւ նրա կնոջը՝ Հելենին, որոնք երեկ փրկեցին ինձ։ Երեկույթից հետո կազմակերպված ընթրիքին իմ զգեստը մոմից բռնկվեց։ Ֆարելն ու կինը միանգամից օգնության հասան եւ փրկեցին ինձ»։ 



© NEWS.am STYLE