Լեգենդար Anathema ռոք խումբը ժամանել է Երեւան (ֆոտոռեպորտաժ)

10:01   3 հունիսի, 2015

Լեգենդար Anathema ռոք խումբը ժամանել է Երեւան։ Վինսեն եւ Դենիել Կավանաների հետ (Ջեյմին չի կարողացել գալ, քանի որ նրա ինքնազգացողությունը վատացել է) եկել է նաեւ գեղեցկուհի վոկալիստ Լի Դուգլասը։ Իհարկե, NEWS.am STYLE չէր կարող բաց թողնել այս կարեւոր իրադարձությունը եւ չլուսաբանել նրանց այցը։

Հիշեցնենք, որ  խմբի համերգը տեղի է ունենալու այսօր ժամը 20։00-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։

Նշենք, որ Anathema-ն Paradise Lost եւ My Dying Bride ռոք խմբերի հետ համարվում է դեթ/դում մետալ ոճի հիմնադիրներից մեկը։



© NEWS.am STYLE