Ջոնի Դեպը՝ Dior-ի նոր բույրի դեմքը

18:14   3 հունիսի, 2015

Ջոնի Դեպը դարձել է Dior-ի նոր բույրի դեմքը։ Daily Mail-ը, վկայակոչելով  AFP-ին, տեղեկացրել է, որ Նորաձեւության տունը չի բացահայտում կնքված պայմանագրի գինը։

Հոլիվուդյան հայտնի դերասանը ներկայացնելու է այն բույրը, որը ստեղծել է Ֆրանսուա Դեմաշին։

Դեպը, որի ունեցվածքը գնահատվում է 220 միլիոն եվրո, այժմ զբաղված է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի նոր մասի նկարահանման աշխատանքներով։



© NEWS.am STYLE