Victoria's Secret-ի աքսեսուարների հավաքածուն (ֆոտո)

19:27   12 հունվարի, 2013

Victoria's Secret-ը թողարկել է աքսեսուարների նոր հավաքածուներ. ոճային պայուսակներ, հարմարավետ պայուսակներ կոսմեիտիկայի համար, iPhone-ի համար վառ գույնի պատյաններ, ինչպես նաեւ գործարարության ու ճամփորդության համար աքսեսուարներ։ 

Եթե գործարար կին եք, ձեզ հարմար կլինի VS JET SET հավաքածուն, որը ներառում է կիրառելի ճամփորդական պայուսակներ ընձառյուծի վառ տպագրությամբ։ Կրեդիտ քարտերի համար թղթապանակները, անձնագրի կազմերը, iPad-ի ու iPhone-ի պայուսակները, գեղեցիկ շարֆերը կարող են լրացնել գործանական կերպարը։ Իսկ բարձրաշխարհիկ կականց ու աղջիկներին հարմար կլինի SUPERMODEL հավաքածուն, որը կազմված է վառ գույների էֆեկտիվ պայուսակներից։ Ճամփորդուհիներին Victoria's Secret-ն առաջարկում է ամսագրերի համար գծավոր ու կոսմետիկայի համար նեյլոնե պայուսակներ։



© NEWS.am STYLE