Լեոնարդո դի Կապրիոն իր «ցանցն է գցել» հերթական մոդելին

13:09   4 հունիսի, 2015

Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո դի Կապրիոն թաշկինակի պես փոխում է իր ընկերուհիներին։ Վերջերս լուրեր էին տարածվել, որ նա հանդիպում է երգչուհի Ռիհանայի հետ, սակայն այժմ 40-ամյա սրտակերը սիրավեպ է սկսել 24-ամյա մոդել Քելի Ռոհրբախի հետ։ Վերջինս նկարահանվել է Sports Illustrated Swimsuit Issue ամսագրի նոր թողարկման համար եւ ստացել «տարվա հայտություն» տիտղոսը։

Նշենք, որ զույգի սիրավեպի մասին առաջին լուրերը տարածվել են ապրիլի սկզբին։

 

Աղբյուրը՝ Hollywood Life



© NEWS.am STYLE