Համացանցում հայտնվել է նոր «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի թրեյլերը

17:42   4 հունիսի, 2015

Paramount Pictures-ի Youtube-յան ալիքում հրապարակվել է «Առաքելությունն անիրագործելի է. սրիկաների ցեղ» (Mission: Impossible - Rogue Nation) ֆիլմի թրեյլերը։

Ֆիլմում Թոմ Քրուզից բացի խաղացել են նաեւ Սայմոն Փեգը, Վինգ Ռեյմզը եւ Ջերեմի Ռեները։

«Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի նոր մասում «սրիկաների ցեղը» ցանկանում է նոր կարգ ու կանոն հաստատել աշխարհում, եւ հանուն նոր նպատակի նրանք պատրաստ են ահաբեկչություններ եւ սպանություններ կատարել։

Այսպիսով, Իթան Հանթն ու նրա խումբը, միավորվելով բրիտանացի գործակալ Իլսա Ֆաուսթի հետ, սկսում են կատարել իրենց անիրագործելի առաքելությունը՝ հասկանալով, որ նրանցից ամեն մեկը չի կարող անգամ վստահել սեփական ուժերին։

 



© NEWS.am STYLE