Քիմ Քարդաշյանի խորթ հայրը սեռափոխությունից հետո հինգ անգամ ավելի շատ է վաստակում

10:06   5 հունիսի, 2015

Քիմ Քարդաշյանի խորթ հորը՝ օլիմպիական չեմպիոն Բրյուս Ջեներին (իսկ այժմ՝ Քեյթլին Ջեներ), սեռափոխությունից հետո ավելի հաճախ են հրավիրում տարբեր հեռուստաշոուների եւ ամեն  մասնակցության համար վճարում 100 հազար դոլար։

Փաստորեն, Քեյթլին Ջեները Բրյուս Ջեներից հինգ անգամ ավելի շատ է վաստակում, քանի որ նախկինում նման շոուների մասնակցության համար նա պահանջում էր 20000 դոլար հայտնել է TMZ -ը։

Նշենք, որ այժմ ԱՄՆ-ում Քեյթլինը ամենապահանջված աստղերից է եւ նրան շատ հաճախ կարելի է տեսնել տարբեր հեռուստածրագրերի եթերում։

 



© NEWS.am STYLE