Ձմերուկով պաղպաղակ

20:05   11 հուլիսի, 2015

Տնային պայմաններում պատրաստված ձմերուկով պաղպաղակը յուրահատուկ համ ունեցող հաճույք է ամառային այս շոգ օրերին:

Այսպիսով,  7-8 բաժին պաղպաղակ պատրաստելու համար անհրաժեշտ է 150գր. ձմերուկի միջուկ (իհարկե, առանց կորիզների), 130-150գր. յուղալի սերուցք, 2-3 ճաշի գդալ շաքարի փոշի:

Սերուցքը հարկավոր է հարել եւ խառնել շաքարի փոշին: Հաջորդիվ ձմերուկի միջուկը բլենդերի օգնությամբ պետք է հարել, ինչից հետո ստացված երկու զանգվածներն անհարժեշտ է միասին խառնել եւ միատարր զանգված ստանալ:

Վերջում խառնուրդը պետք է լցնել պաղպաղակների հատուկ կաղապարների մեջ եւ սառեցնել:

 

Աղբյուրը՝ Otvetin

 



© NEWS.am STYLE