Jimmy Choo: գարուն/ամառ 2013 հավաքածուն (ֆոտո)

14:35   14 հունվարի, 2013

Հայտնի Jimmy Choo բրենդի գարուն/ամառ 2013 հավաքածուի նոր ֆոտոսեթը, որն արել է լուսանկարիչ Անջելո Պենետան, արդեն հասանելի է Ցանցում։ Ընկերության դեմքն է դարձել Վալերիա Քելավան, ոճաբանը՝ Քամիլա Նիքերսոնը, հաղոդում է Fashiontime-ն։

Լուսանկարների օգնությամբ կարելի է «ներթափանցել» Վալերիա Քելավայի եւ նրա շարժուն ուղեկից՝ ի դեմս մանեկեն Անդրես Վելենկոսո Սեգուր զույգի կյանք։ Սա կարծես քաղաքային եւ գնչուա-բոհեմական բնույթի կոշիկի, պայուսակի ու ակնոցի հավաքածուի ցուցադրման ֆոն լինի։ Jimmy Choo-ի ոգով ինքնավստահ, անկաշկանդ ու շքեղ զույգը կարծես գլխի էլ չի ընկնում, որ տվյալ պահին իրենց լուսանկարում են։ Թուլացած ու առանց լարվելու, նրանք ցերեկային համադրություններից անցնում են երեկոյանի՝ այցելելով սրճարան, փախչելով դիմակահանդեսից կամ էլ պարզապես շանը զբոսանքի տանելով։

«Մենք ցանկացել ենք բացահայտել Jimmy Choo ոճի տղամարդու ու կնոջ ավելի թեթեւ կողմերը։ Այս ժամանակակից ու գլամուր զույգն իրենից ներկայացնում է ոճի նոր սերունդը։ Նրանք տրամադրում եւ իրենց հետ ծանոթանալու ցանկություն են առաջացնում», – ասված է Jimmy Choo-ի՝ Սանդրա Չոյի եւ Սայմոն Հոլուեյի հաղորդագրության մեջ, ովքեր բենդի քրեատիվ տնօրեններն են։



© NEWS.am STYLE