Ի՞նչ պետք է ուտեն ծխելուց հրաժարված մարդիկ

20:14   9 հունիսի, 2015

Ծխելը վնասակար եւ կործանարար ազդեցություն ունի մեր օրգանիզմի վրա։ Նրանք, ովքեր ուժ են գտել եւ հրաժարվել են այս սովորություն, առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնեն իրենց սննդակարգին, քանի որ ծխախոտին ընտելացած օրգանիզմը սննդային «աջակցության» կարիք ունի։ Իսկ ի՞նչ ուտել, որպեսզի օրգանիզմն ավելի հեշտությամբ կարողանա հաղթահարել ծխելու եւ նիկոտինի պահանջը։

Առաջին հերթին պետք է հակաօքսիդանտներով լի միրգ եւ բանջարեղեն ուտել։ Բացի այդ, պետք է նաեւ բջջանյութով հարուստ մթերք օգտագործել։ Բջջանյութը օգնում է ազատվել շլակներից եւ տոքսիններից։

Այս հարցում նպաստավոր ազդեցություն ունի նաեւ կաթնամթերքը՝ հատկապես կաթը։ Ի դեպ, ծխելուց հրաժարվելուց հետո պետք է մեծ քանակությամբ հեղուկ խմել՝ թեկուզ սովորական ջուր։

Ի դեպ, ծխելուց հրաժարվելուց հետո սովորաբար մարդիկ հավելյալ սնվում են։ Ավելորդ քաշի խնդրից խուսափելու համար փորձեք ցածր կալորիականությամբ սննդատեսակներ օգտագործել. նախընտրելի է՝ միրգ եւ բանջարեղեն։

 

Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE