Ո՞ր հիվանդությունների դեպքում պետք է կոկոս ուտել

20:06   10 հունիսի, 2015

Այն երկրներում, որտեղ կոկոսի արմավենիներ են աճում, շատ լավ գիտեն, որ կոկոսը տարբեր հիվանդություններից ազատվելու հիանալի միջոց է։ Օրինակ, կոկոսը կարելի է օգտագործել փորլուծության եւ թունավորումների դեպքում։ Նախկինում կոկոսն անգամ կիրառել են որպես խոլերայի դեմ պայքարի միջոց, բայց իհարկե, այդ փորձը ոչ մի հաջողություն չի ունեցել։

Կոկոսի միջուկը այսօր հիմք է հանդիսանում ականջի համար նախատեսված կաթիլների պատրաստման համար։ Կոկոսի կաթը բարենպաստ ազդեցություն ունի սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների վրա։ Գլյուկոզայի հետ կոկոսի հյութը կարող է կանխել օրգանիզմի ջրազրկումը, պահել օրգանիզմում առկա հեղուկի հավասարակշռությունը։ Ավելին, այն նաեւ դրական ազդեցություն է թողնում երիկամների աշխատանքի վրա, քանի որ ունի միզամուղ հատկություններ։

Բոլոր նրանց, ովքեր ֆիզիկական ծանր աշխատանք են կատարում եւ տառապում են շաքարային դիաբետով, խորհուրդ է տրվում կոկոսի կաթ խմել, իսկ կանոնավոր օգատգործման դեպքում այն կնվազեցնի արյան մեջ շաքարի քանակը։

 

 

Աղբյուրը՝Segodnya.ua

 



© NEWS.am STYLE