Դիմակներ՝ ավելի գրավիչ կուրծք ունենալու համար

21:15   12 հունիսի, 2015

Գրեթե բոլոր կանայք ցանկանում են ավելի գեղեցիկ, ձիգ ու բարձր կուրծք ունենալ։ Չէ որ դա հակառակ սեռին գրավելու լավագույն միջոցներից մեկն է։ Իսկ ինչպես կարելի է վերականգնել կրծքի առաձգականություն ու ձգվածությունը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դիմակներ, որոնք կօգնեն ավելի գրավիչ կուրծք ունենալու հարցում։

Կաթնաշոռով դիմակ

Բավականին էֆֆեկտիվ դիմակ, որը կարելի է կիրառել գրեթե ամեն օր։

Պատրաստման համար հարկավոր է հարիչի օգնությամբ խառնել երկու ճաշի գդալ կաթնաշոռը, ձիթապտղի յուղը եւ բնական մեղրը։ Բոլոր բաղադրիչները հարելուց եւ միատարր զանգված ստանալուց հետո հարկավոր է ավելացնել մեկ ճաշի գդալ հալվեի հյութ ու քսել կրծքի վրա եւ դեկոլտեի հատվածում։ Այնուհետեւ անհրաժեշտ է ծածկել պոլիէթիլենային տոպրակով եւ մոտ 30րոպե անց տաք ջրով լվանալ դիմակը։  

Շատ կարեւոր է, որ քսելու ընթացքում դիմակը չչորանա, որովհետեւ ազդեցությունը մեծապես թուլանում է։

Բողկով դիմակ

Այս դիմակի օգնությամբ կարելի է նպաստել հյուսվածքներում արյան շրջանառության կարգավորմանը, ինչպես նաեւ ձիգ եւ էլաստիկ տեսք հաղորդել կրծքին։

Միջին չափսի բողկը հարկավոր է մանր քերել, եւ ստացված շիլայանման զանգվածի մեջ ավելացնել քիչ քանակությամբ բուսական յուղ։ Ստացված դիմակն արդեն պետք է լցնել մարլայի վրա եւ կոմպրեսը 15 րոպե դնել կրծքին։ Դիմակը լվանալուց հետո հարկավոր է կրեմ քսել։

Սպիտակուցային դիմակ

Այս դիմակը կարող է դրականորեն ազդել կրծքի արտաքին տեսքի վրա։ Այն օգտագործելուց առաջ հարկավոր է յուղալի կրեմ քսել կրծքի հատվածում. ի դեպ, յուղոտ մաշկի դեպքում այս դիմակը կիրառելի է շաբաթական մեկ կամ երկու անգամ։

Դիմակի պատրաստման համար հարկավոր է մեկ ձվի սպիտակուցը հարել եւ խառնել մեկ թեյի գդալ ձիթապտղի յուղի մեջ։ Դիմակը պատրաստ է, արդեն կարելի է քսել մաշկին եւ 20-30 րոպե անց լվանալ։

 

 

Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE