Ո՞ր սննդատեսակներ են մեծացնում ախորժակը

20:10   10 հուլիսի, 2015

Կան սննդատեսակներ, որոնք մեծացնում են ախորժակը եւ դրանք ուտելուց հետո ցանկանում ես հավելյալ սնվել։

Ախորժաբեր են համարվում համեմունքները (աղ, մանանեխ) եւ գլյուտամատ կոչվող սննդային հավելումը, որը դիտմամբ մեծապես օգտագործում են կիսաֆաբրիկատներ եւ արագ սննունդ պատրաստելիս։ Սակայն բացի ախորժակը բարձրացնելուց, այն կարող է նաեւ վնասակար ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա։

Մարինացված, աղի եւ կծու սննդատեսակները նույնպես կարող են մեծացնել ախորժակը, քանի որ դրանք խթանում են ստամոքսահյութի արտադրությունը, ինչն էլ մեծացնում է ախորժակը։ Նույն ազդեցությունն ունի նաեւ թթու կաղամբը, կիտրոնը, թթու խնձորը եւ այլն։ Սակայն այս սննդատեսակների օգտագործումը չի կարելի չարաշահել, քանի որ դրանք ստամոքս-աղիքային խնդիրների առաջացման պատճառ կարող են դառնալ։

Իհարկե, ախորժակի մեծացման հարցում իր ազդեցությունն ունի նաեւ քաղցրավենիքը, որը լիովին չի հագեցնում մարդուն եւ կարճ չանցած՝ կրկին ուտելու մեծ ցանկություն է առաջանում։ Սուրճը եւ ալկոհոլային խմիչքը նույնպես ախորժաբար ըմպելիքներ են համարվում։

 

Աղբյուրը՝ Otvetin

 

 



© NEWS.am STYLE