Հմայիչ եւ խելացի կնոջ վեց կանոն

23:10   13 հունիսի, 2015

Ներկայացնում ենք հմայիչ եւ խելացի կանանց կանոնները, որոնց շնորհիվ նրանք կատարյալ զուգընկեր են դառնում իրենց ընտրյալների համար։

1. Հմայիչ եւ խելացի կինը նախանձ չէ եւ չի վախենում իր մրցակիցներից։ Նա միշտ ինքնավստահ է եւ գիտի, թե ինչու է տղամարդը հենց իրեն ընտրել։ Այս տեսակ կինը հասկանում է, որ եթե նա նյարդային եւ խանդոտ կնոջ դերում լինի, ուրեմն կկորցնի իր ընտրյալի ուշադրությունն ու սերը։

2. Զգացմունքների զսպվածություն. հմայիչ եւ խելացի կանայք շատ լավ գիտակցում են, որ հիստերիկ տեսարանները ոչ մի դրական ազդեցություն չեն ունենալու իրենց հարաբերությունների վրա։ Նրանք հասկանում են, որ այդպես ցույց են տալիս իրենց թուլությունը եւ հարցականի տակ դնում հարաբերությունների հետագա ընթացքը։

3. Իմաստուն կինը սիրում եւ հավատում է իր գրավչությանը։ Երբ կինը կարողանում է հասկացնել իր ընտրյալին, որ հենց ինքն է նրա կյանքի գլխավոր իմաստը, տղամարդը հենց այդպես էլ ընկալում է կնոջը։

4. Միայն հմայիչ եւ ինքնավստահ կինն է հասկանում, որ չպետք է չափազանց շատ տեղ զբաղեցնի տղամարդու կյանքում։ Պետք չէ 5 րոպեն մեկ անգամ զանգել տղամարդուն եւ տեղեկանալ նրա գտնվելու վայրի մասին։ Խելացի կանայք գիտեն, որ այն ինչ քիչ հասանելի է, ավելի ցանկալի է։

5. Հումորով մոտեցում. ուրախ եւ թեթեւ մարդիկ ավելի գրավիչ են տղամարդկանց համար։ Այս տեսակ մարդիկ միշտ ժպիտով են մոտենում ցանկացած հարցին եւ անպայման լուծում են այն։

6. Խելացի կանայք չեն վերահսկում տղամարդու ամեն քայլը։ Նրանք շատ լավ հասկանում են, որ իրենց ընտրյալը հասուն եւ գիտակից մարդ է եւ անիմաստ է ուղղորդել նրան։

 

 

Աղբյուրը՝ Creu

 



© NEWS.am STYLE