Հայտնի դերասանուհին պատմել է, թե ինչու է որոշել ծաղրել Քիմ Քարդաշյանին

10:03   6 հունիսի, 2015

Ապրիլի վերջին Նյու Յորքում անցկացվել էր Time Magazine-ի կազմակերպած «Time 100» շքեղ երեկույթը, որին ներկա էր նաեւ աշխարհի ամենաազդեցիկ զույգ համարվող Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ոեսթը։ Երեկոյի ընթացքում մինչ Քիմն ու Քանիեն լուսանկարվում էին բազմաթիվ տեսախցիկների առաջ, անսպասելիորեն հայտնվել էր ամերիկյան դերասանուհի, պրոդյուսեր Էմի Շումերը։ 33-ամյա դերասանուհին որոշել էր ծաղրել Քիմին եւ չգիտես ինչու, ընկել էր հատակին ու սկսել սողալ հայտնի զույգի դիմաց։ 

Այժմ Graham Norton Show-ի ժամանած դերասանուհին պատմել է, թե ինչու է դիմել այս քայլին.

«Մի պահ լրագրողների ու լուսանկարիչների ուշադրության կենտրոնում ես էի, բայց երբ հայտնվեցին Քիմն ու Քանիեն, բոլորը սկսեցին նրանցով հետաքրքրվել։ Անկեղծ ասած՝ ինձ հրավիրել էին մի միջոցառման, որտեղ ինձ շատ քչերն էին ճանաչում։ Ես նկատեցի, որ բոլորը լուսանկարում են Քիմին եւ Քանիեին եւ հասկացա, որ զվարճալի կլինի եթե ընկնեմ նրանց առաջ։ Չկարողացա զսպել ցանկությունս եւ արեցի դա։ Քիմն ու Քանիեն անգամ չժպտացին, քանի որ փառք Աստծո, նրանք ինձ չէին ճանաչում։ Հետո մենք զրուցեցինք, Քիմը հետաքրքրվեց, թե արդյոք վնասվածք ունեմ, թե ոչ։ Շատ սիրալիր մարդիկ են»,- նշել է Էմին։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE