Լրագրողները բացահայտել են Կիրա Նայթլիի եւ Ջեյմս Ռայթոնի երեխայի սեռը

12:06   6 հունիսի, 2015

Մայիսին լույս աշխարհ է եկել բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլիի եւ երաժիշտ Ջեյմս Ռայթոնի առաջնեկը։ Սկզբում երեխայի սեռը հայտնի չէր, բայց կային լրատվամիջոցներ, որոնք տեղեկացրել էին աստղի՝ դուստր ունենալու մասին։

Իսկ այժմ People –ին հաջողվել է զույգին մոտ կանգնած աղբյուրից տեղեկանալ, որ նորածինը աղջիկ է։

Լրագրողները դիմել են հայտնի դերասանուհու ներկայացուցչին, սակայն դեռ ոչ մի պատասխան չի հնչել։

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2013թ-ին Ֆրանսիայում։

 



© NEWS.am STYLE