Կարապի լճում կայացավ Oriflame Fashion Night-ը (ֆոտոռեպորտաժ)

15:45   7 հունիսի, 2015

Երեկ՝ հունիսի 6-ին, Կարապի լճի հարակից տարածքում կայացավ «Oriflame Fashion Night»-ը: Հայաստանի 6 առաջատար դիզայներները՝ Արեւիկ Սիմոնյանը, Ֆաինա Հարությունյանը, Գեւորգ Շադոյանը, Վահան Խաչատրյանը, Արամ Նիկոլյանը եւ Միկա Դանիելյանը,  ներկայացրեցին իրենց նոր հավաքածուները:

Բացի զգեստների ցուցադրությունից, կազմակեպված էր նաեւ գեղեցիկ շոու-ծրագիր: Հյուրերի շարքում էին Լուսինե Թովմասյանը, Ռոլանդ Գասպարյանը եւ իր կինը՝ Գայանեն, Գոհար Հարությունյանը, Արեւիկ Ուդումյանը, Գայանե Ասլամազյանը, Գոհար Գասպարյանը եւ այլոք:

Գեւորգ Շադոյանի, Արամ Նիկոլյանի եւ Վահան Խաչատրյանի հավաքածուներում նկատեցինք, որ  զգեստներն ազգային տարրեր են կրում:

Արամը լրագրողների հետ հանդիպմանը ասել էր, որ իր հավաքածուն ստեղծելիս ոգեշնչվել է հայ ուժեղ կնոջ կերպարից. «Հավաքածուի հիմքում հայկական տարազներն են, դրանց խորհրդանիշները, ուրֆայի ոսկեթել եւ արծաթաթել ասեղնագործությունները, որոնք այժմ շատ արդիական են»։

Միկա Դանիելյանի հավաքածուում, ինպես դիզայները նշեց, ներակայացված էր երկու թեմա՝ բալետը եւ ծաղիկները։ Արեւիկ Սիմոնյանի հավաքածուն էլ աչքի ընկավ երեկոյան նրբագեղ զգեստներով: Իսկ Ֆաինա Հարությունյանի ամառային, վառ զգեստների հավաքածուն ցուցադրվեց Kanye West-ի « Stronger» երգի ներքո: Շատերի մոտ այն տպավորությոնն էր, որ մոդելները վերջում ջուրն են նետվելու, բայց նրանք դա չարեցին:

Հիշեցնենք, որ Oriflame Fashion Night-ի կապակցությամբ Հայաստան են ժամանել նաեւ Օրիֆլեյմ ընկերության՝ Ուկրաինայի, Կովկասյան երկրների եւ Մոլդովայի փոխնախագահ Նիքլաս Պալմքվիստը եւ Օրիֆլեյմի ստեղծարար տնօրեն, պաշտոնական դիմահարդար Յոնաս Վրամելը։ Վերջիններս նշեցին, որ ուրախ են աջակցելու հայ դիզայներներին՝ իրենց նոր հավաքածուները ներկայացնելու հարցում:

Լրագրող Մելինե Տոնոյան

Լուսանկարիչ Արսեն Սարգսյան



© NEWS.am STYLE