11:04 8 հունիսի, 2015Լեոնարդո Դի Կապրիոն դատի է տվել ֆրանսիական Oops! ամսագրին։

Gossip Cop-ի փոխանցմամբ՝ դերասանին բարկացրել է ամսագրում հրապարակված այն հոդվածը, որտեղ նշված էր, թե երգչուհի Ռիհանան հղի է, եւ երեխայի հայրը դի Կապրիոն է։ Ավելին, պարբերականը գրել էր, որ հոլիվուդյան դերասանը հրաժարվում է իր երեխայից։

Լեոնարդո Դի Կապրիոն, որն այժմ ընկերություն է անում Քելի Ռոհրբախի հետ, 20000 դոլար է պահանջում պարբերականից։ Բայց քանի որ ամսագիրը ներողություն չի խնդրել, նա եւս 12000 դոլար է պահանջում։
Ինչ վերաբերում է Ռիհանային, նա դեռ ոչ մի մեկնաբանություն չի տվել։
Դատական նիստը տեղի կունենա հունիսի 16-ին։