Քիմ Քարդաշյանի եւ Քանիե Ուեսթի երկրորդ երեխան հայկակա՞ն անուն կունենա

10:05   9 հունիսի, 2015

Անցյալ շաբաթ հենց որ համացանցում տարածվեց Քիմ Քարդաշյանի հղիության մասին լուրը, բոլորը սկսեցին բուռն քննարկել, թե ինչպես է 34-ամյա հայուհին անվանակոչելու իր երեխային։ Օգտատերերը, անգամ կատակելով, ենթադրում էին, որ Քիմը երկրորդ երեխային անվանակոչելու է South։ Տրամաբանական էր, եթե առաջին երեխայի անունը North (Հյուսիս) է, ուրեմն երկրորդինը պետք է լինի South (Հարավ)։

 

Սակայն TMZ-ի փոխանցմամբ՝ երեխայի անունը  South (Հարավ) չի լինի։ Աստղային զույգն ավելի ազդեցիկ անուն է ցանկանում ընտրել։

Քիմին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ 34-ամյա հայուհին  մտադիր է երեխային անվանակոչել ավանդական, այսինքն՝ իր ընտանիքի եւ արմատների, միգուցե տատիկ-պապիկների անունով։ 



© NEWS.am STYLE