Հայտնիներ, ովքեր դուրս են եկել շոու-բիզնեսի ասպարեզից

15:24   10 հունիսի, 2015

Հայտնի լինելը մեկ բան է, հայտնիությունը պահպանելը` մեկ այլ բան: Հաճախ շատ արագ հայտնի դարձած աստղերի փայլը նույնքան արագ էլ խամրում է, ոմանք էլ նախընտրում են ինքնակամ լքել շոու-բիզնեսի ոլորտը: NEWS.am STYLE-ը ներկայացնում է այն հայտնիներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով այլեւս հեռուստաէկրաններին չեն երեւում:

Սեդա Սարգսյան

 

«Դիմակահանդես», «Ոստիկաններ» հեռուստասերիալներից եւ այլ նախագծերից հայտնի դարձած Սեդա Սարգսյանն այլեւ չի նկարահանվում սերիալներում: Պատճառը հավանաբար նրա ամուսնությունն է, քանի որ ամուսնությունից հետո դերասանուհին դադարեց երեւալ էկրաններին, հարցազրույցներ տալ եւ այլն: Այժմ Սեդան խնամում է իր որդուն` Դավիթին:

Կայա Խուրշուդյան

«Ուր է իմ տղամարդը», «Տնփեսա» եւ այլ սերիալներում խաղացած դերասանուհի Կայա Խուրշուդյանը նույնպես լքել է ասպարեզը: Հարցազրուցներից մեկում նա նշել էր, որ դերասանի կարիերայով չի կարող ապահովել իր բարեկեցիկ կյանքը: Այժմ Կայան պարուհի է աշխատում երեւանյան ակումբներից մեկում, ամուսնացել է երկրորդ անգամ եւ, իր խոսքով, սպասում է ամուսնու` ազատ արձակվելուն:

Մարիամ Շահինյան

 

Հեռուստասերիալներից հայտնի Մարիամ Շահինյանը նույնպես ամուսնանալուց հետո լքել է շոու-բիզնեսն ու տրվել է դստեր խնամքի գործին:

Գնել Սարգսյան

Դարձյալ սերիալներից հայտնի դերասանը հեռուստաընկերություններից մեկի ղեկավարության հետ ունեցած վեճի պատճառով ոչ միայն լքեց շոու-բիզնեսը, այլեւ Հայաստանը: Այժմ նա աշխատանքի բերումով գտնվում է արտերկրում:

Կարեն Մկրտչյան

 

Սերիալային եւս մեկ դերասան` Կարեն Մկրտչյանը, նախ հիվանդության, ապա դրան հաջորդած սկանդալի հետեւանքով այլեւս շոու-բիզնեսում չէ:

Տաթեւ Սարգսյան

 

«Դժվար ապրուստ» սերիալում խաղալուց հետո Տաթեւ Սարգսյանը շատ քիչ երեւաց հեռուստաէկրաններին, իսկ այնուհետ ընդհանրապես դադարեց նկարահանվել:

Տաթեւ Իրիցյան

 

Նույն սերիալում իր դեբյուտային եւ միակ դերն ունեցավ նաեւ Տաթեւ Իրիցյանը, որն այժմ կազմակերպություններից մեկում մենեջեր է աշխատում:

Նիկոլայ Եղիզարյան

Նիկոլայ Եղիզարյանը թեեւ չի դադարեցրել դերասանի իր կարիերան եւ շարունակում է նկարահանվել ֆիլմերում, այնուամենայնիվ, նրան նույնպես հաճախ չես տեսնի հեռուստաէկրաններին:

Հեղինակ` Աշա



© NEWS.am STYLE