Բրիթնի Սփիրսը գլխավորել է Twitter-ում ամենաազդեցիկ կանանց լավագույն 100-յակը. Քիմ Քարդաշյանը իններորդն է

15:38   10 հունիսի, 2015

The Huffington Post-ը հրապարակել է Twitter-ում ամենաազդեցիկ կանանց լավագույն 100-յակը, որը գլխավորել է 42միլիոն հետեւորդ ունեցող Բրիթնի Սփիրսը։

Նշենք, որ այս ցուցակում Քիմ Քարդաշյանը զբաղեցրել է իններորդ տեղը, իսկ Քլոեն՝ չորրորդ։ Փաստորեն, Քլոեն ավելի մեծ ազդեցություն ունի Twitter-ի օգտատերերի վրա։

Վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի են առել ոչ միայն բաժանորդագրված օգտատերերի,  այլեւ գրառումների թիվը, ինչպես նաեւ այն ազդեցությունը, որն աստղերը թողնում են երկրպագուների վրա։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Արիանա Գրանդեն, որը 78 հազար ռեթվիթ է կատարել եւ ակտիվորեն քննարկել գենդերային անհավասարության հարցը։

Իսկ երրորդում հայտնվել է Նիքի Մինաժը, որն իր կյանքում կատարվող գրեթե ամեն ինչի մասին գրում է Twitter-ում։

Նշենք, որ լավագույն տասնյակում հայտնվել են նաեւ Իգի Ազալիան, Լեդի Գագան, Բելա Թորնը, Էլեն Դեջեներեսը եւ Օփրա Ունֆրին։

 

Իգի

 Գագա



© NEWS.am STYLE