Տղամարդկանց գայթակղելու կանացի խորամանկությունները

23:09   18 հունիսի, 2015

Ինչ խորամանկությունների են դիմում գեղեցիկ սեռի ներկացուցիչները տղամարդկանց գրավելու համար։ Իհարկե, կան գաղտնիքներ, որոնք խիստ անհատական են, սակայն կան քայլեր, որոնք օրինաչափ ու բնորոշ են բոլոր կանանց։

Թեթեւության զգացում, հանգիստ վիճակ, երեկոյան դիմահարդարման բացակայություն, սեքսուալ անփութություն. ասես նա «հենց նոր է անկողնուց վեր կացել»։ Սա իսկապե գրավում է տղամարդկանց։

Շատ տղամարդիկ պնդում են, որ ուշադիր են, թե ինչպես է կինը սնվում։ Այն կինը, որը մեծ հաճույքով է ուտում, վայելում է ամեն կտորը, ուրեմն նա գրավում ու հետաքրքրում է տղամարդուն։

Երբ կինը հետաքրքրված է տղամարդով, նա անպայման խոնավեցնում է իր շուրթերը եւ ակնարկում, որ ցանկանում է համբուրվել։

Նուրբ եւ մեղմիկ ձայնը միանգամից գրավում է ցանկացած տղամարդու։

Թափված վարսերը անցյալ դարի միտում չեն։ Սա իսկապես ազդեցիկ տարբերակ է։

Եթե գեղեցիկ ոտքեր ունեք, ուրեմն պետք է ցուցադրեք դրանք, քանի որ շատ տղամարդկանց համար ոտքերը կնոջ մարմնի ամենասեքսուալ մասերից է։ Գեղեցիկ ոտքերը շատ արագ կգրավեն ուժեղ սեռի ներկայացուցիչներին։

 

Աղբյուրը՝ gorabbit.ru

 



© NEWS.am STYLE