Վարդ Մարգարյանն ու 96-ամյա Տաո Պորչոն–Լինչը ցնցել են America's Got Talent-ի բեմը

15:45   13 հունիսի, 2015

Յոգայի ամենահայտնի մասնագետ 96-ամյա Տաո Պորչոն–Լինչը եւ պարուսույց 26-ամյա Վարդ Մարգարյանը ցնցել են America's Got Talent-ի բեմը։ Զույգը պարել է Փիթբուլի «Fireball» երգի ներքո։ Հանդիսատեսը հոտնկայս ծափահարել է մասնակիցներին, եւ ժյուրի անդամների միաձայն որոշմամբ Տաոն եւ Վարդը անցել են հաջորդ փուլ։

Ինչ վերաբերում է Վարդին, նշենք, որ նա ծնվել է Հայաստանում։ Վեց տարեկանից հաճախել է ազգային պարերի դպրոց։ Այնուհետեւ տղան սկսել է զբաղվել բալետով եւ խմբի հետ մեկնել է ԱՄԷ եւ Եգիպտոս։

Հետագայում Վարդը տեղափոխվել է ԱՄՆ եւ 2011-ին Կատարինա Անգելոնի հետ հաղթել United States DanceSport Championship Մամբոյի մրցաշարը։

 

 

Աղբյուրը՝ The Huffington Post

 



© NEWS.am STYLE