Ի՞նչ ազդեցություն ունեն տարբեր վաննաները

20:06   24 օգոստոսի, 2015

Տաբեր վաննաները զարմանալի ազդեցություն կարող են ունենալ ձեր օրգանիզմի վրա։ Ուստի, շատ կարեւոր է իմանալ, թե ինչ հավելումներ եք օգտագործում վաննաների մեջ։

Օրինակ՝ շատ հաճախ են կիրառվում եթերային յուղերով վաննաները, որոնք բացի իրենց կոսմետիկ նշանակությունից կարող են նաեւ բուժիչ հատկություններ ունենալ մրսածության պարագայում, եթե վաննայի մեջ լցնեք կիտրոնի, նոճու, անանուխի եւ էվկալիպտի եթերային յուղերի խառնուրդը։ Սոճու եթերային յուղը կարող է հանգստացնող ազդեցություն ունենալ, իսկ եթե նաեւ կիտրոնի, ռոզմարինի եւ անանուխի եթերային յուղեր ավելացնեք, ակտիվություն եւ աշխուժություն փոխանցնող վաննա կընդունեք։ 

Մրսածության վաղ շրջանում կարելի է 100-150գր. չոր մանանեխով լի պարկը դնել տաք վաննայի մեջ։

Հազի առկայության դեպքում պետք է շատ տաք վաննայի մեջ 1կգ. կերակրի եւ 500գր. ծովի աղ լցնել։ Ջրի ջերմաստիճանը կարգավորելու համար հարկավոր է նաեւ մի քիչ սառը ջուր ավելացնել։  Այս վաննան կարելի է ընդունել նաեւ որպես ցավազրկող միջոց։

Եթե ցանկանում եք հանգստացնել ձեր նյարդերը, ուրեմն պարզապես անհրաժեշտ է վաննայի մեջ մեկ բաժակ եգիպտացորենի օսլա լցնել։ Իսկ փշատերեւ բույսերի եթերային յուղերով պատրաստված վաննաները օգնում են ազատվել հոգնածությունից։  

 

Աղբյուրը՝Otvetin

 



© NEWS.am STYLE