Ո՞րն է սպարտական դիետան

20:12   27 օգոստոսի, 2015

Սպարտական դիետան վերջերս լայն տարածում է գտել օվկիանոսից այն կողմ։ Այո, համաշխարհային ճգնաժամը շատերին է ստիպել վերանայել իրենց սննդակագը։ Այդ պատճառով ոմանք սկսել են հետեւել հենց այս դիետային՝ բավարարվել միայն այն սննդատեսակներով, որոնց օգտագործումը խիստ անհրաժեշտ է եւ ունի կեսնական նշանակություն մարդու համար։ Այս դիետան ենթադրում է բավականին պարզ եւ կալորիաներով ոչ հարուստ սննդակարգ։

Դիետայի հեղինակը Էմի Գրոսմանն է։ Մի անգամ նա որոշել է 40%-ով կրճատել իր ամենօրյա սննդակարգի կալորիականությունը։ Արդյուքնում նա ոչ միայն բարելավել է իր արտաքին տեսքը, այլեւ կարգավորել է իր ինքնազգացողությունն ու գունար խնայել։ Օրական հազար հինգ հարյուր կալորիան իսկապես բավարար է մարդուն իր կենսագործունեության համար։ Այսիսինք՝ գեղեցիկ, կամքի ուժով եւ դիմացկուն դառնալու համար պարզապես հարկավոր է հրաժարվել չափից շատ կալորիականություն ունեցող սննդից։

Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE