Գեւորգ Շադոյանի «Վերածնունդ» հավաքածուն ցուցադրվեց Երեւանում․ ֆոտոռեպորտաժ

17:48   13 հունիսի, 2015

Գեւորգ Շադոյանի՝ ազգային տարազաների «Վերածնունդ» հավաքածուն հունիսի 12-ին ցուցադրվեց Երեւանում՝ MERIDIAN էքսպո կենտրոնում։ 23 կանացի, 7 տղամարդու եւ 8 մանկական տարազից բաղկացած հավաքածուն եզրափակում է «Անմոռուկ» կոչվող խորհրդանշական զգեստը։ Նշենք, որ «Վերածնունդ» հավաքածուն առաջին անգամ ցուցադրվել է մարտի 20-ին՝ Արցախում:

Հավաքածուի երեւանյան ցուցադրության դեկորացիայով զբաղվել է «Մեգերիան Կարպետը», իսկ տարազները համալրված էին «ՊռեԳոմեշ» զարդերով։

Հավաքածուի ցուցադրությանը ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ հայտնի այլ հյուրեր։ Լրագրողների հետ զրույցում Հրանուշ Հակոբյանն ասաց, որ Գեւորգ Շադոյանը նորաձեւության ոլորտում առաջատարներից է.  «Հաճելի է, որ նա կարողացել է ոչ միայն Երեւանում ցուցադրել իր հավաքածուն, այլեւ Մոսկվայում, եվրոպական երկրներում եւ այլուր»,-նշեց նախարարը։

Ցուցադրության այլ մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում։

Տեքստը եւ լուսանկարները՝ Շուշան Շատիկյանի



© NEWS.am STYLE