Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը՝ «Կինոտավր» փառատոնի գլխավոր մրցանակակիր

10:01   15 հունիսի, 2015

Ռեժիսոր Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն արժանացել է  «Կինոտավր» փառատոնի գլխավոր մրցանակին, հայտնել է ТАСС-ը։

«Սիրո մասին» ֆիլմը մի քանի նովելների միաձուլումն է։ Ֆիլմում հանդես են եկել Ռենատա Լիտվինովան, Եվգենի Ցիգանովը, Վլադիմիր Մաշկովը, Ալեքսանդր Բորտիվը եւ ուրիշներ։

«Այս տարի ծրագիրը բավականին հետաքրքիր էր, բազմաժանր ֆիլմեր կային։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ սխալ որոշում ենք կայացել, ուրեմն ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա»,- ասել է ժյուրիի անդամ Ալեքսեյ Ուչիտելը։



© NEWS.am STYLE