Քիմ Քարդաշյանը՝ երկրորդ երեխայի անվան մասին

10:34   15 հունիսի, 2015

Երբ համացանցում տարածվեց Քիմ Քարդաշյանի հղիության մասին լուրը, բոլորը սկսեցին բուռն քննարկել, թե ինչպես է 34-ամյա հայուհին անվանակոչելու իր երեխային։ Օգտատերերը, իհարկե կատակելով, ենթադրում էին, որ Քիմը երկրորդ երեխային անվանակոչելու է South։ Տրամաբանական է, եթե առաջին երեխայի անունը North (Հյուսիս) է, ուրեմն երկրորդինը պետք է լինի South (Հարավ)։ Բայց 34-ամյա հայուհին մեկնաբանել է այս մասին՝ ասելով.

«Ինձ դուր չի գալիս այդ անունը։ Նորթ անունը «ստիպում է» քեզ առաջ շարժվել։ Չեմ կարծում, որ երկրորդ երեխային կանվանենք South (Հարավ)՝ հակառակ ուղղությամբ։ Բոլորն ամենուր տարածում են, որ երեխայի անունը South West  է լինելու, բայց ես կարծում եմ, որ դա հիմար միտք է։ Երեխայի սեռը նույնպես դեռ ոչ մեկին չենք ասել։ Ես լսել եմ, որ որդի, երկվորյակ երեխաներ եմ ունենալու եւ անգամ, որ երեխան իմը չէ։ Սակայն պետք չէ հավատալ այդ տեսակ լուրերին, մինչեւ ես պաշտոնապես կհայտնեմ այդ մասին»,- ասել է Քիմը։

 

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE