Քիմ Քարդաշյանի դստեր ծննդյան 2-ամյակը՝ Դիսնեյլենդում

12:06   16 հունիսի, 2015

Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը իրենց դստեր՝ Նորթի ծննդյան տոնը նշել են Դիսնեյլենդում, հայտնել է Daily Mail-ը։

Ի սկզբանե հայտարարված էր, որ Դիսնեյլենդը փակ է լինելու այցելուների համար, սակայն դատելով լուսանկարներից՝ փակ են եղել միայն այն ատրակցիոնները, որոնցից օգտվել են Քարդաշյանի ընտանիքի անդամները։

Քիմի, Նորթի եւ Քանիեի հետ Դիսնեյլենդում զվարճացել են նաեւ Քորթնի Քարդաշյանը դստեր՝ Պենոլոպայի հետ, Քենդալ Ջեները, իսկ Քայլի Ջեները եկել է ընկերոջ՝ Թիգայի հետ։

Լուսանկարները՝ Splash, Golden Eye, MavrixOnline



© NEWS.am STYLE