16:16 17 հունիսի, 2015Ռուս հայտնի հաղորդավարուհի եւ մոդել Վիկտորիա Բոնյան պատրաստվում է ամուսնանալ միլիոնատեր Ալեքսանդր Սմուրֆիթի հետ։ Նշենք, որ Վիկտորիան եւ Ալեքսանդրն ունեն մեկ դուստր՝ Անջելինան, եւ արդեն որոշել են օրինականացնել իրենց հարաբերությունները, հայտնել է «Дни»-ն։ Հարսանիքն անցկացվելու է Եվրոպայում։
«Ցանկանում ենք սկզբում օրինականացնել մեր ամուսնությունը, իսկ հետո երեկույթ կազմակերպել, որին ոչ մի լրագրող ներկա չի լինելու»,- հայտարարել է Վիկտորիան։ Իսկ հարսանիքից հետո զույգը մտադիր է եւս մեկ երեխա ունենալ։