Մոսկվայում հրաժեշտ են տալիս Ժաննա Ֆրիսկեին

15:36   17 հունիսի, 2015

Մոսկովյան «Крокус Сити Холл»-ում հրաժեշտ են տալիս ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեին։ Starhit-ի փոխանցմամբ՝ մարդկանց հոսքն աստիճանաբար ավելանում է։ Շատերն անգամ ստիպված են սպասել սրահի մուտքի առաջ, որպեսզի կարողանան վերջին անգամ տեսնել եւ հրաժեշտ տալ իրենց սիրելի երգչուհուն։

Ֆրիսկեի ծնողներն ու քույրը երկու ժամ առաջ են եկել։ Հարազատների կողքին անվտանգության աշխատակիցներ կան՝ անսպասելի իրավիճակներից խուսափելու համար։ Ի դեպ, Ֆրիսկեի քաղաքացիական ամուսինը դեռ այնտեղ չէ։

Նշենք, որ Ժաննայի հարազատների եւ ընկերների համար բացվել է ծառայողական մուտքը, որով անցնում են ըստ ցուցակի եւ անձնագրի։

 

 

 



© NEWS.am STYLE