Շարլիզ Թերոնն ու Շոն Պենը բաժանվել են

12:36   18 հունիսի, 2015

Անցյալ տարվա  դեկտեմբերին  54-ամյա Շոն Պենն ու Շարլիզ Թերոնը գաղտնի նշանադրվել էին Փարիզում։ Փաստորեն, շատ չանցած՝ լուրեր տարածվեցին, որ զույգը բաժանվել է։

UsWeekly-ի փոխանցմամբ զույգը բաժանվել է 39-ամյա Թերոնի նախաձեռնությամբ Կաննի փառատոնին միասին ներկայանալուց եւ մասնակցելուց հետո։

Պարբերականի լրագրողները փորձել են կապ հաստատել եւ լսել զույգի մեկնաբանությունը, բայց դեռ ոչ մի պատասխան չեն ստացել։

Հիշեցնենք, որ Թերոնի եւ Պենի սիրավեպը սկսել էր 2014թ-ի սկզբին, իսկ 2015թ-ի հունվարին Պենը որդեգրել էր Թերոնի խորթ որդուն



© NEWS.am STYLE