Քենդալ Ջեները, Նաոմի Քեմփբելը, Լինդա Եվանգելիստան, Ալեք Բոլդուինը եւ ուրիշներ՝ Fragrance Foundation Awards-ին

16:06   18 հունիսի, 2015

Երեկ Նյու Յորքում կայացել է օծանելիքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների համար էական նշանակություն ունեցող Fragrance Foundation Awards մրցանակաբաշխությունը։ Միջոցառմանը ներկա են եղել Քենդալ Ջեները, Նաոմի Քեմփբելը, Լինդա Եվանգելիստան, Ալեք Բոլդուինը եւ ուրիշներ։

19-ամյա Քենդալ Ջեները ներկայացել է կարմիր, շքեղ զգեստով։

Քենդալին «բռնացրել են» Թոմի Հիլֆիգերի հետ։

Նաոմի Քեմփբելը ներկայացել է Versace զգեստով։

Երեկոյի ընթացքում գլխավոր մրցանակին արժանացել է Թոմ Ֆորդը, որի բույրեր հաղթող են ճանաչվել Luxury կատեգորիայում։

Անյա Ռուբիկ

Բեհաթի Փրինսլու

Սոֆիա Բուշ

Լինդա Եվանգելիստա

Անյա եւ Բեհաթի

Մրցանակաբաշխությանը ներկա է եղել նաեւ Ալեք Բոլդուինը, ինչը ցնցել էր բոլորին, քանի որ օրեր առաջ է լույս աշխարհ եկել 57-ամյա դերասանի որդին։Բոլդուինը բավականին երջանիկ եւ ուրախ տեսք է ունեցել։ 

Ի դեպ, նա չի կարողացել մնալ մինչեւ երեկույթի ավարտը, բայց հասցրել է բեմ բարձրանալ, մրցանակ շնորհել եւ սելֆի անել մյուս հյուրերի հետ։

 

 Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty, REX



© NEWS.am STYLE