Դմիտրի Շեպելեւը ծնկի է իջել Ժաննա Ֆրիսկեի դագաղի առջեւ

14:41   18 հունիսի, 2015

Մոսկվայում ավարտվեց հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հոգեհանգստյան պատարագը։

Նիկոլո-Արխանգելսկ գերեզմանատանը հավաքվածները վերջին անգամ հրաժեշտ տվեցին Ժաննային։ Արարողությանը ներկա էին ինչպես երգչուհու երկրպագուները, այնպես էլ ընկերները՝ Ֆիլիպ Կիրկորովը, Սերգեյ Լազարեւը, Սերգեյ Զվերեւը եւ ուրիշներ, հայտնել է «Дни»։

Ֆրիսկեի մտերիմ ընկերուհի եւ որդու կնքամայր Օլգա Օռլովան շնորհակալություն է հայտնել բոլոր ներկաներին՝ Ժաննայի հիշատակը հարգելու եւ այնտեղ լինելու համար։ Օռլովան նաեւ իր երախտագիտությունն է հայտնել Ժաննայի ընկներներին, որոնք վերջին երկու տարիների ընթացքում հավատացել ու աջակցել են նրան։

Նշենք, որ Ֆրիսկեի քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելեւը նույնպես ներկա է եղել արարողությանը։ LifeNews-ի փոխանցմամբ՝ հայտնի շոումենը գունատ է եղել, սեւ ակնոց է կրել, սակայն նույնիսկ այդպես նկատելի է եղել նրա վիշտն ու ցավը։

Գերեզմանատանը Շեպելեւը ծնկի է իջել Ֆրիսկեի դագաղի առջեւ եւ ոչ մի վայրկյան հեռու չի գնացել։

 



© NEWS.am STYLE