Մոսկվայում հուղարկավորեցին Ժաննա Ֆրիսկեին

15:28   18 հունիսի, 2015

Հունիսի 18-ին Մոսկվայում տեղի ունեցավ ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հուղարկավորության արարողությունը։ Վերջինս մահացել էր գլխուղեղի քաղցկեղի պատճառով։

Նիկոլո-Արխանգելսկ գերեզմանատանը ավարտվել է հայտնի երգչուհի հուղարկավորության արարողությունը, որին ներկա են եղել արտիստի հարազատները եւ երկրպագուները։ Իհարկե, այստեղ էր նաեւ Ժաննայի քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպլեւը, որը ծնկի էր իջել երգչուհու դագաղի առջեւ։ Հայտնի երգչուհուն հրաժեշտ տալու էին եկել նաեւ Ֆիլիպ Կիրկորովը, Լերա Կուդրյավցեւան, Սերգեյ Լազարեւը, Օլգա Օռլովան  եւ ուրիշներ։

Նշենք, որ Ֆրիսկեի եւ Շեպելեւի 2-ամյա որդին՝ Պլատոնը, ներկա չի եղել այս արարողությանը, քանի որ երեխան այժմ Բուլղարիայում է պապիկի՝ Շեպելեւի հոր մոտ։

 

 

Աղբյուրը՝ LifeNews



© NEWS.am STYLE