Ինչպես ճիշտ կանգնել

20:08   25 հունիսի, 2015

Ինչպես ճիշտ կանգնել։ Սա բավականին կարեւոր հարց է, քանի որ սխալ դիրքը կարող է հոգնածություն, մեջքի եւ ոտքերի ցավ առաջացնել։

Թվում է՝ ասելու բան չկա, քանի որ բոլորն էլ գիտեն, թե ինչպես է պետք կանգնել, սակայն քչեն են տեղյակ, թե ինչպես է պետք ճիշտ կանգնել, որպեսզի հոդացավեր կամ մկանային ցավեր ի հայտ չգան։ Այս խորհուրդներն ավելի օգտակար կլինեն հատկապես նրանց համար, ովքեր աշխատանքի բերումով օրվա մեծ մասը կանգնած են անցկացնում։

Տեւական ժամանակ կանգնելու դեպքում հարկավոր է 15-20 րոպեում մեկ անգամ փոխել դիրքը եւ մարմնի ծանրությունը մի ոտքից տեղափոխել մյուսի վրա։ Ժամանակ առ ժամանակ պետք է նաեւ մարզել ստորին վերջույթները կամ տեղում քայլել։

Հնարավորության դեպքում ցանկալի է նաեւ հենվել ինչ-որ մի առարկայի՝ կահույք, պատ եւ այլն։

 

 

Աղբյուրը՝ www.wewomen.info



© NEWS.am STYLE