Ի՞նչ վաննա պետք է ընդունեն նիհարել ցանկացող կանայք

19:12   26 հունիսի, 2015

Շատ կանայք չեն կարողանում պատկերացնել, որ նիհարեցնող վաննաները կարող են նպաստավոր ազդեցություն ունենալ ավելորդ քաշից ազատվելու հարցում։ Նման վաննաների միջոցով կարելի է խուսափել նիհարելու հետեւանքով թուլացած մաշկի առաջացումից։

Ծովի աղով վաննա

Մի քանի լիտր տաք ջրի մեջ հարկավոր է տարրալուծել 500գր. ծովի աղ եւ լցնել վաննա մեջ։ Հաջորդիվ երկու ճաշի գդալ ձիթապտղի յուղի մեջ պետք է լցնել 5-7 կաթիլ մանդարինի եթերային յուղ, ներոլի եւ գիհի յուղ եւ ստացված լուծույթը կրկին լցնել վաննայի մեջ։

Այս վաննան պետք է ընդունել պիլինգի պրոցեդուրայից հետո 20 րոպեից ոչ պակաս։ Դրանից հետո հարկավոր է առանց սրբիչով չորանալու խալաթ հագնել եւ 30-40 րոպե պառկել վերմակի կամ տաք ծածկոցի տակ, իսկ վերջում ցնցուղ ընդունել։

 

 

Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE