Ինչպես ինքնուրույն օծանելիք պատրաստել

20:16   26 հունիսի, 2015

Եւ կանայք, եւ տղամարդիկ ցանկանում են լավ օծանելիք օգտագործել եւ ինչու ոչ, դրա օգնությամբ գրավել հակառակ սեռի ներկայացուցիչներին։ Ավելին, յուրաքանչյուր կին եւ տղամարդ երազում է իր անհատական բույրի մասին, որն անկրկնելի եւ բնորոշ կլինի միայն իրեն։ Ուստի, առաջարկում ենք օծանելիք պատրաստել տնային պայմաններում։

Օծանելիք պատրաստելու համար առաջին հերթին պետք է ընտրել բույրի երեք նոտաները՝ վերին, միջին, ստորին. առաջինի դեպքում հարկավոր է ընտրել ավելի ցնդող եթերային յուղեր, իսկ վերջին երկուսի պարագայում՝ ավելի քիչ։ Պետք է հաշվի առնել նոտաների համամասնությունը. մեկ բաժին՝ վերին նոտայի, երկու բաժին՝ միջին կամ «սրտի» նոտայի, երեք բաժին հիմնական նոտայի համար։

Այսպիսով, նման համամասնությամբ յուղերը խառնելուց հետո ստացված զանգվածը հարկավոր է լցնել օծանելիքի հիմքի վրա. օծանելիքի հիմք կարող է ծառայել թորած ջրի մեջ տարրալուծված սպիրտը (կամ օղին), բույր չունեցող յուղը (օրինակ՝ ձիթապտղի կամ ժոժոպայի յուղ)։ Եթերային յուղերի եւ օծանելիքի հիմքը պետք է օգտագործել 3/7 համամասնությամբ։

Ի դեպ, սկզբում հարկավոր է քիչ քանակությամբ պատրաստել՝ օգտագործելով ընդամենը մի քանի կաթիլ եթերային յուղեր։ Այնուհետեւ եթե օծանելիքն իսկապես հաճելի լինի ձեզ, կարելի է ավելի մեծ քանակությամբ պատրաստել։

 

 

Աղբյուրը՝ parfumcours.ru



© NEWS.am STYLE