Բարի Ալիբասով. «ԶԼՄները Ժաննա Ֆրիսկեի մահը իսկական խրախճանքի վերածեցին»

11:02   19 հունիսի, 2015

Երեկ Մոսկվայում հրաժեշտ տվեցին ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեին։ Հայտնի պրոդյուսեր Բարի Ալիբասովը Instagram-ում հրապարակել է Ժաննայի լուսանկարը եւ քննադատել ԶԼՄների ներկայացուցիչների աշխատանքը։  

««ԶԼՄները Ժաննա Ֆրիսկեի մահը իսկական խրախճանքի վերածեցին։ Կարծում եմ՝ հանուն վարկանիշի պատրաստ էին անգամ պարել նրա դագաղի վրա»,- բարկացել է Բարին։

Ի դեպ, մեկ օր առաջ իր քննադատական խոսքն էր ասել նաեւ հայտնի մոդել Լենա Լենինան.

«Երբ Ժաննան հիվանդ էր, մենք բոլորս մտահոգվում էինք նրա համար։ Մենք ուրախանում էինք նրա առողջական վիճակի բարելավման մասին ցանկացած լուր լսելիս եւ ի սրտե հավատում այն բոլոր ոչ կիրթ մեկնաբանություններին, որոնք մեզ ներկայացնում էր դեղին մամուլը»,- ասել էր Լենան։

 



© NEWS.am STYLE