Շերը ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին «տականք» է անվանել

10:02   19 հունիսի, 2015

Հանրահայտ երգչուհի Շերը ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփին «տականք» է անվանել։ Երգչուհուն բարկացրել են թեկնածուի անհեթեթ խոստումները։

«Բառարանում տականք բառի կողքին փնտրեք Դոնալդի լուսանկարը։ Ինչպես նա կարող է հաղթել ISIS-ին, եթե անգամ նորմալ սանրվածք չունի։ Ընդհանրապես, նա տգետ տականքի մեկն է» գրել է 69-ամյա երգչուհին։

Երգչուհին զայրացել է Դոլադի նախընտրական քարոզարշավի խոստումները լսելիս։ Թեկնածուն խոստացել է հաղթել ISIS-ին (Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն) եւ բարեկամական հարաբերություններ հաստատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ի դեպ, երբ օգտատերերը հարցրել են Շերին, թե արդյոք նա կլուսանկարվեր Դոնալդի հետ, Շերը պատասխանել է՝ «Ավելի լավ է աչքիս մեջ ասեղ մտցնեմ»։



© NEWS.am STYLE