Բանջարեղենի ո՞ր տեսակներն են ավելի օգտակար եփած վիճակում

19:08   27 հունիսի, 2015

Գաղտնիք չէ, որ բանջարեղենը հարուստ է վիտամիններով, միկրոէլեմենտներով եւ օգտակար այլ նյութերով, որոնք առողջարար ազդեցություն են ունենում մեր օրգանիզմի վրա՝ հատկապես եթե այն օգտագործում ենք թարմ վիճակում։

Սակայն բանջարեղենի որոշ տեսակներ, որոնք եփելիս ոչ միայն չեն կորցնում վիտամինները, այլեւ բազմապատկում են օգտակար հատկությունները։

Բանջարեղենի այդ տեսակներից է կաղամբը, որը եփած կամ շոգեխաշած վիճակում ավելի օգտակար է, քանի որ վիտամինները եռապատկվում են։

Նույնը կարելի է ասել գազարի մասին։ Եփելուց հետո գազարի մեջ առկա հակաօքսիդանտները մեծապես ավելանում են։

Կարմիր բազուկի վիտամիններն ու միկրոէլեմենտները եփելիս նվազում են, սակայն այն ավելի դյուրամարս է դառնում, ինչը նույնպես պակաս կարեւոր չէ։

Եփած կամ շոգեխաշած վիճակում կարելի է նաեւ սխտոր եւ լոլիկ ուտել։ Դրանք նույնպես շատ առողջարար են։

 

 

Աղբյուրը՝ Otvetin

 

 

 



© NEWS.am STYLE