Կարա Դելեւինը՝ իր եւ երգչուհի Էննի Քլարքի սիրավեպի մասին

10:06   20 հունիսի, 2015

Բրիտանացի 22-ամյա սուպերմոդել Կարա Դելեւինը Vogue-ին տված հարցազրույցում պաշտոնապես հաստատել է իր եւ Էննի Քլարքի (St. Vincent) սիրավեպը։

«Կարծում եմ՝ վերջերս ինձ միայն Քլարքի սերն է երջանկություն պարգեւում։ Տեւական ժամանակ էր հարկավոր, որ հասկանամ՝ սիրում եմ նրան, թե ոչ։ Բայց էրոտիկ երազներում դեռ տղամարդկանց եմ տեսնում, ինչպես նախկինում։ Վերջերս երազումս սեքսով էի զբաղվում մի տղայի հետ նրա մեքենայի մեջ»։

Նշենք, որ Դելեւինի եւ Քլարքի սիրավեպի մասին առաջին լուրերը տարածվել են այս տարվա փետրվարին։ Զույգին հաճախ են միասին տեսնում տարբեր միջոցառումների ժամանակ։



© NEWS.am STYLE