Կանացի խաղեր. Մայլի Սայրուսը սիրավեպ է սկսել Victoria's Secret-ի մոդել Ստելա Մաքսվելի հետ

13:14   20 հունիսի, 2015

Կարա Դելեւինի եւ երգչուհի Էննի Քլարքի սիրավեպը ներկայացնելուց հետո ժամանակն է խոսել Մայլի Սայրուսի եւ Ստելա Մաքսվելի սիրային հարաբերությունների մասին։

Պարզվում է, 22-ամյա երգչուհին եւ Victoria's Secret-ի 24-ամյա մոդելը արդեն մի քանի ամիս է սիրավեպ են սկսել։ Աղջիկներին ծանոթացրել է Սայրուսի ընկերուհի եւ օգնական Չեյն Թոմասը։

New York Daily News-ի փոխացմամբ՝ աղջիկները միասին հանգստացել են Լաս Վեգասում եւ մասնակցել Տեքսասում կայացած երաժշտական փառատոնին։

Նշենք, որ վերջերս Մայլին եւ Ստելան հաճախ են միասին լուսանկարվում եւ իրենց ռոմանտիկ լուսանկարները տեղադրում Instagram-ում։



© NEWS.am STYLE