Կիրա Նայթլիի եւ նրա նորածնի առաջին լուսանկարը

14:11   21 հունիսի, 2015

Մայիսին լույս աշխարհ է եկել բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլիի եւ երաժիշտ Ջեյմս Ռայթոնի առաջնեկը։ Սկզբում երեխայի սեռը հայտնի չէր, բայց կային լրատվամիջոցներ, որոնք տեղեկացրել էին աստղի՝ դուստր ունենալու մասին։

Կիրան եւ Ջեյմսը փորձում են խնամքով թաքցնել իրենց անձնական կյանքը։

Սակայն վերջերս պապարացիերին հաջողվել է «բռնացնել» զույգին երեխային մանկասայլակով զբոսանքի տանելիս։

 

Աղբյուրը՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE