Իվետա Մուկուչյանի առաջին ակումբային համերգը

13:53   15 հունվարի, 2013

Նախորդ տարվա ամենասեքսուալ հայուհի Իվետա Մուկուչյանը հունվարի 26-ին «Վիտամին» ակումբում  հանդես կգա երևանյան առաջին ակումբային մենահամերգով: Երգչուհու հետ բեմում կլինեն «Imagine» խմբի երաժիշտները: Կատարումները կենդանի են լինելու և մեծ մասամբ անգլերեն լեզվով:  Բացի այդ, Իվետայի հետ այդ օրը բեմում կտեսնենք Արամ MP3-ին, Սուրեն Առուստամյանին եւ այլոնց.

Բացի այդ, երգչուհին իր Ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը. «Համերգի վերաբերյալ ավելացնեմ, որ ես նաև իմ երգացանկից եմ երգեր կատարելու, որոնք դեռ լսված չեն եղել... Iva ♥»: 



© NEWS.am STYLE