Հայտնի դերասանը քննադատել է Ժաննա Ֆրիսկեի հորը՝ ամեն օր հեռուստատեսությամբ ելույթ ունենալու համար

14:09   22 հունիսի, 2015

Անցյալ շաբաթ Մոսկվայում գլխուղեղի քաղցկեղի պատճառով մահացել է հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն։

Օրեր առաջ հիվանդանոցում հայտնված դերասան Ստանիսլավ Սադալսկին քննադատել է  Ժաննա Ֆրիսկեի հորը, որը ամեն օր ելույթ է ունենում տարբեր հեռուստաալիքներով։

«Երեկ քունս չէր տանում, միացրեցի հիվանդասենյակի հեռուստացույցը։ Դիտելու ոչինչ չկար։ Բոլոր հեռուստաալիքներով Ֆրիսկեի հայրն էր, որը դուստր է կորցրել եւ մեծ վիշտ է ապրում։ Նա մի հաղորդումից մյուսն է  գնում՝ չնայած Ժաննայի մահից դեռ մեկ շաբաթ էլ չի անցել»,- ասել է Սադալսկին։

«Հարազատները թվարկեցին Ժաննայի մարդկային դրական հատկանիշները՝ բարի էր, սիրում էր բոլորին, համեստ էր։ Նշեցին ամեն ինչ, բացի իր ստեղծագործական ձեռքբերումներից, որովհետեւ թվարկելու ոչինչ չկա։ Նրա հայրը ցանկանում է, որ Ֆրիսկեին ժողովրդական արտիստի կոչում տան, որպեսզի նրան ոչ մեկը չմոռանա։ Սակայն առանց կոչման էլ նրան հաստատ կհիշեն», նշել է Ստանիսլավը։

Ըստ Ստանիսլավի՝ այս պատմության մեջ բոլորից արժանապատիվ վարքագիծ դրսեւորեց Դմիտրի Շեպելեւը՝ Ֆրիսկեի ամուսինը, որը խուսափում է լրագրողներից եւ չի մասնակցում ոչ մի հաղորդման։

«Հարգում եմ Դիմային, որն իրեն իսկական տղամարդու նման դրսեւորեց։ Հենց նրան էլ ես ցավակցում եմ»,- հավելել է դերասանը։

 

Աղբյուրը՝ KP.ru

 



© NEWS.am STYLE